Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իրավիճակը Գազայում շարունակում է լարված մնալ

Իրավիճակը Գազայում շարունակում է լարված մնալ
06.05.2019 | 14:34

Գազայի հատվածը վերահսկող «Համաս» շարժման զինյալները վերջին 24 ժամերին ավելի քան 400 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ: Դրանց մի մասը ոչնչացվել է Իսրայելի հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից: Հրթիռներից մի քանիսը հարվածել են խաղաղ բնակավայրերին` առնվազն մեկ մարդու մահվան պատճառ դառնալով:


«Համասի» գործողություններին ի պատասխան՝ Իսրայելը ավիացիոն հարվածների է դիմել: Պաշտպանության բանակի տեղեկություններով՝ իսրայելական ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով «Համասին» պատկանող առնվազն 200 ռազմական օբյեկտներ են ոչնչացվել: Պաղեստինյան լրատվամիջոցները հաղորդում են վեց սպանվածների և 50 վիրավորների մասին:

Դիտվել է՝ 318

Մեկնաբանություններ